![](/banners/BeFunky-design.jpg)
Բրյուսելը մտավախություն ունի, որ ԴԱԻՇ-ի ջիհադիստները Մոսուլից կփախչեն Իրաք
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/1479417277.jpg)
Անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ջուլիան Քինգը նախազգուշացրել է ԵՄ անդամ երկրներին ԴԱԻՇ-ի զինյալների պոտենցյալ սպառնալիքի մասին Իրաքի Մոսուլ քաղաքից։
«Իրաքի հյուսիսում ԴԱԻՇ-ի հենակետի գրավումը կարող է հանգեցնել նրան, որ խմբավորման զինյալները, որոնք այնտեղ պատրաստ են մարտնչելու, կսկսեն վերադառնալ Եվրոպա», Քինգի խոսքերը մեջբերել է Libre Belgique թերթի էլեկտրոնային վարկածը։
Եվրահանձնակատարի կարծիքով՝ «անգամ ԴԱԻՇ-ի զինյալների փոքր թիվը լուրջ սպառնալիք է ներկայացնում իրենից, որին մենք պետք է պատրաստ լինենք՝ բարձրացնելով մեր դիմադրությունը ահաբեկչական սպառնալիքի պայմաններում»։