
ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուսներ են բախվել, կա 60 տուժած

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում դպրոցական երկու ավտոբուսների բախման հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, տուժել է 40-60 աշակերտ, հայտնում է CBS News-ը։
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Նյու Յորքից դուրս գալիս, հոկտեմբերի 17-ին՝ տեղի ժամանակով ժ. 14:30-ին։ Դպրոցականներն ուղևորվում էին զբոսանքի։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ առջևից ընթացող ավտոբուսը կտրուկ արգելակել է։ Դրան բախվել է մեծ արագությամբ ընթացող երկրորդ ավտոբուսը։
Տուժածները թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են։