Ուկրաինայից ամենաշատ արտահանումն իրականացվել է Լեհաստան ու Թուրքիա
Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը տվյալներ է հրապարակել 2025-ի հունվար-հոկտեմբեր ամիսների արտահանման ուղղությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ 10 ամսիների ընթացքում արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվաի համեմատ նվազել են 4.05%-ով կազմելով՝ 33.2 մլրդ դոլար։ Ուկրաինայի առևտրային շրջանառությունն այդ ամիսներին կազմել է 101 մլրդ դոլար, իսկ 2024-ի կազմել էր 92 մլրդ դոլար։
Այդ 10 ամսվա ընթացքում Ուկրաինան ամենաշատ արտահանումն իրականացրել է Լեհաստան, Թուրքիա ու Գերմանիա։ Մասնավորապես Լեհաստան արտահանումը կազմել է 4.2 մլդր դոլար, Թուրքիա՝ 2.2 մլրդ դոլար, իսկ Գերմանիա՝ 2 մլրդ դոլար։ Հիմնականում արտահանվել են սննդամթերք, մետաղներ, մեքենաներ ու սարքավորումներ։

