«Հարգելով ձեր պրոֆեսիոնալիզմը՝ խնդրում եմ՝ մի ջրեք հարցը». Ռուբիկ Հակոբյանը՝ Վաչե Տերտերյանին

Հեռուստատեսության և ռադիոյի արտադրանքի արխիվացման հնարավորությունների վերաբերյալ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Ռուբիկ Հակոբյանը գրավոր հարց էին ձևակերպել, որի վերաբերյալ այսօր ԱԺ-ում  ցանկանում էին լսել Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի կարծիքը։

«Ես, իհարկե, հիշում եմ այդ առաջարկը, ես խոսել եմ մեր արխիվի ղեկավար պարոն Վիրաբյանի հետ, և առաջիկա հարմար պահին ձեզ հետ կհանդիպենք։ Դրանք այս պահին գործող իրավական դաշտում տարբեր տիրույթներում են գտնվում։ Խնդիրը կարևոր է, դրա մասին չէ խոսքը։ Մեր կարծիքով՝ դա փոքր փոփոխությամբ և այս օրենքի նախագծի շրջանակներում լուծում ունենալ չի կարող»,- նշեց Վ. Տերտերյանը

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը դիմեց Տերտերյանին. «Գործընկերոջս կողմից տրված հարցին, դուք, որ հրաշալիորեն տիրապետում եք այս ամբիոնին, գրեթե չպատասխանեցիք։ Եկել եմ՝ ասեմ՝ ինչո՞ւ չեք պատասխանում։ Հեռուստաարխիվը մոնոպոլիա է դարձել օրվա իշխանության համար։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի թիվ մեկ ամեն ինչը Լևոն Տեր-Պետրոսյանն էր. ինքն էր հաղթել Ղարաբաղյան պատերազմը, ինքն էր կարողացել միջպետական հարաբերություններում բարձր նշաձող ապահովել, և այլն։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նույնն էր. Լևոն Տեր-Պետրոսյանն անտեսվեց։ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ է նույնը կատարվում։ Այդպիսի արխիվ մեզ պետք չէ, և որովհետև մոնոպոլիան հեռուստատեսության մոտ է, պետք է բերել իրավական նորմալ դաշտ»։

Ռուբիկ Հակոբյանը նաև ընդգծեց. «Մի ասեք, որ տարբեր տիրույթներում են գտնվում. ոչ, տարբեր տիրույթներում չեն։ Պետք է քաղաքական որոշում լինի, ու հեռուստաարխիվը տեղափոխվի արխիվ։ Գիտեք՝ պետություններ կան, որ առանց Սահմանադրության են ապրում, որովհետև ավանդույթներ են ձևավորել։ Այն պետությունն է պետություն, որն ունի ավանդույթ, չեն մերժում միմյանց։ Մենք չենք ձևավորել ավանդույթ, որովհետև արխիվներն էլ պահում ենք՝ ըստ քաղաքական ճաշակի և ըստ օրվա իշխանության։

Ես կատեգորիկ եմ այս հարցում և գտնում եմ, որ արխիվը պետք է տեղափոխվի Պետական ազգային արխիվի դաշտ։ Հարգելով ձեր պրոֆեսիոնալիզմը՝ խնդրում եմ՝ մի ջրեք հարցը։ Դա պետական, ազգային անվտանգության հարց է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31