Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ Փաշինյանին

Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, Քոչարյանը Արցախից եկել է ծառայողական մեքենայով. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Փաշինյանի հայտարարություններին։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երկրորդ նախագահ Քոչարյանին է դիմել, թե «Բոթասներդ հիշի, արա»:

«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել, ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում իմիջայլոց շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափխվել է, որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ մարդկանց հետ շփվելը հաճելի է, բայց ծանր է հերթական անգամ նախընտրական քարոզարշավի ամբողջ բեռը վերցնելը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է. «Ախր այդ հայտարարության տեսագրություններն էլ կան, դա տեղի է ունեցել ուղիղ եթերում: Նախագահն ասել է, որ դժվար է նախընտրական թոհուբոհի միջով անցնելը, հատուկ շեշտել է, որ իրեն հաճելի է մարդկանց հետ շփվելը: Այդ մարդը կա՛մ արդեն որոշել է ուղիղ եթերում տեսագրված բաներն էլ խեղաթյուրի, կա՛մ մնացել է իր հիմնարկի արտադրած ֆեյք լուրերի միակ սպառողը, կամ տասնյակ սպառողներից մեկը:

Իրոք, չգիտեմ՝ ինչ ասել, շատ տհաճ տեսարան է, երբ ՀՀ դե յուրե ղեկավարը ԱԺ ամբիոնից իրեն այդպես է պահում: Ես իրեն հաստատ «արա»-ով չեմ պատասխանի, որովհետև «արա»-ով ինչ-որ մեկին դիմելու համար առնվազն մի պայման պետք է դիմացինդ բավարարի, իսկ ըստ իս՝ ինքը դրան չի բավարարում: Իսկ ընդհանուր առմամբ, մարդասիրաբար խորհուրդ եմ տալիս. եթե իրոք նյարդայնանում է, պոռթկումները չի կարողանում պահել, կարող է, օրինակ, էն «պուլտով շունը» առավոտները տանել, այգում ման տալ, ասում են՝ նյարդերը հանգստացնում է»,- ասել է Միկոյանը:

Տեսանյութեր

Լրահոս