Գագիկ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում և վստահ է՝ արդարացվելու է. Aravot.am

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրա հետ փոխկապակցված Գագիկ Գյանջումյանի և Գագիկ Բաղդասարյանի նախնական դատալսումներն այսօր ավարտվեցին և անցում կատարվեց հիմնական դատալսումների փուլ. hաղորդում է «Առավոտը»։

Մեղադրանքի կողմը սկսեց ներկայացնել գործով ապացույցները, որից հետո արդեն իր ապացույցները կներկայացնի պաշտպանվող կողմը կամ համապատասխան միջնորդություններ կներկայացնի:

Ինչպես Aravot.am-ին ասել է Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը, իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի հիմքը պաշտոնեական դիրքի չարաշահումն է, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օտարում:

Գագիկ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում և վստահ է, որ վերջում արդարացվելու է:

Տեսանյութեր

Լրահոս