Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները հրաժարվել են լքել Հալեպը. Reuters

Սիրիացի ապստամբները և ընդդիմությունը հրաժարվել են հեռանալ Հալեպ քաղաքից։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հայտնել է Հալեպում տեղակայված Fastaqim խմբավորման հանձնակատար Զաքարիա Մալահիֆիջին։

«Խմբավորումներն ամբողջությամբ մերժում են ցանկացած ելք։ Դա կնշանակեր կապիտուլյացիա»,- ասել է ապստամբը։

Ինչպես ընդգծել է իսլամիստական «Ահրար աշ-Շամ» խմբավորման հրամանատար Ալ-Ֆարուկա Աբու Բաքրը, ապստամբները շարունակում են կռվել։

«Երբ մենք զենք վերցրեցինք հեղափոխության սկզբում, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին, երդվեցինք, որ այն վայր չենք դնի, քանի դեռ գահընկեց չի արվել այդ կրիմինալ ռեժիմը։ Հալեպում չկան ահաբեկիչներ»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական և սիրիական ավիացիան դադարեցրել է հարվածները Հալեպ քաղաքին, որպեսզի զինյալների և ապստամբների համար քաղաքից դուրս գալու համար միջանցք բացվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31