Կրեմլն արձագանքել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ երդմնակալության արարողությունը հանդիպելու մտադրությանը, հայտնում է TASS-ը։
Եթե Կարեն Կարապետյանն արեց դա, ապա նրա ղեկավարած կառավարությունը՝ իր ծրագրով ու գործունեությամբ ու խնդիրների լուծմամբ, կլինի Հայաստանում ամենաոչստանդարտ կառավարությունը։
Նավթի համաշխարհային գները չեն գերազանցի 1 բարելի դիմաց 60 դոլար մակարդակը մինչև 2021 թվականը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
Անկախ նրանից՝ ինչ է գրված կառավարության ծրագրում, միշտ էլ կարելի է գրվածից դուրս գործել և ծրագրի տեքստով բարելավել երկրի իրավիճակը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այդքան շատ բան չի ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից ո՛չ Ուկրաինայի և ո՛չ էլ Սիրիայի հարցերի վերաբերյալ, գրում է Neue Zuercher Zeitung շվեյցարական թերթը։
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կոմպրոմիսի են եկել ընդդիմադիր խմբակցությունների հետ։
Ռուսաստանը հանդիսանում է ադրբեջանական պտուղ-բանջարեղենային արտադրատեսակների մատակարարումների հիմնական շուկան, դրան բաժին է ընկնում մրգերի և բանջարեղենների արտահանման 90 տոկոսը, հայտարարել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սեյֆադդին Թալիբովը «Նավթային արտահանում. այսօրվա մարտահրավերներն ու նոր հնարավորությունները» համաժողովում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման հնարավորության բացակայության մասին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ազգային ժողովի 5 խմբակցությունների միջև կոմպրոմիսային համաձայնություն է ձեռք բերվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի խնդրահարույց դրույթի` ուրիշի փոխարեն քվեարկելու մասին կեղծ հաղորդում տալը քրեականացնելու շուրջ: Այս մասին լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` ընդհանուր մոտեցումները նույնն են, որովհետև դրանք բխում են հուշագրից, յուրաքանչյուր խմբակցությունում կքննարկի, որոշում կկայացնի. «Ձևակերպումների խնդիր կար, կան մի քանի տարբերակներ, կարծես, ընդունելի են բոլոր խմբակցությունների համար, մնում է՝ ոչ միայն խմբակցության ղեկավարները որոշում կայացնեն, այլև խմբակցություններում քննարկեն և որոշում կայացնեն»:
Թուրքիան 16 ռազմական ռազմական F-16 և F-4 ինքնաթիռներ կուղարկի ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման համար։ Այս մասին հայտնում է Milliyet-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Միշել Օբամայի վերջին պետական ընթրիքն է կայացել Սպիտակ տանը, գրում է USA Today-ը։
«Ալիևը հաճախ է նման բաների դիմել. դրանք ես համարում եմ սպեկուլյատիվ հայտարարություններ։ Նա կարող է ասել, որ ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի անդամ կարող է դառնալ, դրանից առաջ Շանհայի մասին խոսակցություն է լինում, բայց դրանք բոլորը պրոպագանդիստական բնույթ են կրում ու ոչ մի լուրջ հետևանք չեն կարող ունենալ՝ նկատի ունենալով ԼՂՀ կոնֆլիկտի վերաբերյալ եղած դինամիկան:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել ընտրողներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքը չի ստացել ժողովրդի այնպիսի աջակցություն, որ շարունակի իր գործունեությունը քաղաքականությունում։
Անկարայում անցած գիշեր ոստիկանության հատուկ ջոկատայինները ստուգայց են իրականացրել այն վայրում, որտեղ բնակվել է ԴԱԻՇ-ի անդամներից մեկը։ Նա դիմադրություն է ցուցաբերել և սպանվել փոխհրաձգության ընթացքում։
Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր դյուրացման հարցերը և Ռուսաստանից Վրաստան վրացական ֆիլմերի արխիվի վերադարձը կքննարկեն այսօր Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Գերմանիայում տղամարդը կրակ է բացել 4 ոստիկանի ուղղությամբ, հայտնում է The Independent-ը։
1 մարդ սպանվել է Ֆրանսիայի Պա-դե-Կալե դեպարտամենտում փախստականների ճամբարում տեղի ունեցած կռվի հետևանքով, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով դեպարտամենտի պրեֆեկտուրային։
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 43.4 մլրդ մանաթ։
Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հորդորում է համբերել` տեսնելու համար, թե ինչ արդյունք կարող է ապահովել Կարեն Կարապետյանի կառավարությունը ստվերի դեմ պայքարում:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի խնդրահարույց դրույթը` կրկնաքվեարկության մասին իրավապահներին տեղեկություններ հայտնող քաղաքացիները, եթե պարզվի, որ սուտ հաղորդում են տվել, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, խիստ կաշկանդող կլինի: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական ժամկետ է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում հաշմանդամի սայլակով տղամարդն ինքնաշեն ռումբ է պայթեցրել բժշկական կենտրոնում, հայտնում է CBS San Francisco-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ռուսաստանը մեղադրել է Բելգիային Սիրիայի Հալեպ նահանգի Հասաջեք շրջանի բնակելի թաղամասերին ավիահարված հասցնելու մեջ։
Այս գիշեր Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մոտ 12 տարեկան երկու տղայի է ներգրավել 2 տղամարդու գնդակահարելու գործում, որոնց մեղադրում էին լրտեսության մեջ, գրում է Daily Mail-ը։
«Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ լինելու բանավեճին, Թրամփը կարող է վերադարձնել Ամերիկայի վեհությունը»,- ասել է Մալիք Օբաման, որը տակավին հուլիսին հայտարարել էր, որ մտադիր է ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին: