Բաժիններ՝

Իրաքի պատվիրակությունը կայցելի Անկարա՝ բանակցելու թուրքական «Բաշիկա» ճամբարի վերաբերյալ

Իրաքի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ կարգավորելու երկու երկրների միջև առաջացած խնդիրները, որոնք վերաբերում են երկրի հյուսիսում գտնվող թուրքական «Բաշիկա» ճամբարին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ի պատվիրակությունն այցելել է Բաղդադ և բանակցություններ անցկացրել Իրաքում թուրք զինվորականների գտնվելու հարցի վերաբերյալ, սակայն, ըստ Իրաքի կառավարության ներկայացուցչի հայտարարության, դրանք արդյունավետ չեն եղել։

«Այս շաբաթվա վերջին Բաղդադից պատվիրակություն կժամանի Թուրքիա։ Երկու կողմերն էլ ունեն ձգտում՝ այդ հարցը երկխոսության ճանապարհով լուծելու համար»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31