Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի մորը հոգեբանական աջակցություն են տրամադրում. Aysor.am

Վարդենիս համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները այցելում են Ծափաթաղում հոր կողմից սպանված 3 ամյա Տիգրանի մորը. Aysor.am-ին հայտնել են Վարդենիս համայնքի սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետ Մարինե Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Տիգրանի մորը տրամադրում են հոգեբանական աջակցություն, այսօր 3-րդ այցն են կատարել նրա տուն ու արձանագրել դրական փոփոխություն:

«Այն, որ փակված չէր, արդեն խոսում էր, դրական առաջընթաց ենք համարում: Հոգեբանը շարունակելու է նրա հետ աշխատանքները»,- ասել է Մնացականյանը և հավելել՝ այս փուլում մասնագետները, սակայն, նպատակահարմար չեն գտնում ՀՕՖ տեղափոխված Տիգրանի քրոջն ու եղբայրներին վերադարձնել մորը:

Տեսանյութեր

Լրահոս