Բաժիններ՝

«Ոչինչ չի կարելի բացառել». Ալիևը՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի կարելի ապագայում բացառել Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը ԵՏՄ-ին, սակայն երկիրը դեռ իրեն վստահ է զգում իր ներկայիս կարգավիճակում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Այդ թեմայով խոսակցությունները վաղուց են ընթանում և՛ փորձագիտական հանրության, և՛ տարբեր երկրների քաղաքական էլիտաների շրջանակներում։

Ասեմ այսպես՝ սկզբունքորեն մենք այսօր մեզ բավական վստահ ենք զգում այն վիճակում, որտեղ գտնվում ենք։ Այդ պատճառով մեզ դեռ հարկավոր է նայել, թե ինչպիսին կլինեն միտումները։ Իհարկե, եթե միությունը դառնա գրավիչ, ապա այնտեղ շատերը կցանկանան լինեն։ Այնպես որ, ոչինչ բացառել չի կարելի։ Ներկայիս փուլը ես կբնութագրեի հենց այդպես»,- հայտարարել է Ալիևը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը հետաքրքրությամբ է հետևում եվրասիական տիրույթում կատարվող գործընթացներին, որտեղ «կան բարդություններ»։

«Այսօր մեր տնտեսական համագործակցության ձևաչափը ԵՏՄ-ի անդամ երկրների հետ, նաև քաղաքական առումով, բավականաչափ ամուր է։ Ինտեգրման ճանապարհով ընթանալու համար հարկավոր է դրդապատճառ։ Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած տեսակի։ Եվ մենք ներկայումս այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ընդհանուր առմամբ, նշել է Ալիևը, Բաքուն գոհ է իր ներկայիս վիճակից։
«Վերջին 13 տարում մենք կարողացել ենք եռակի ավելացնել ՀՆԱ-ի ծավալը, նվազեցնել աղքատության մակարդակը 2003թ. 49%-ից՝ հասնելով 5%-ի։ Փաստացի, աղքատություն՝ որպես սոցիալական երևույթ, արդեն չկա։ Նույնը գործազրկությունը՝ 5%, մենք ունենք արժութային մեծ պահուստներ։ Մեզ գոհացնում է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական վիճակը»,- ընդգծել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս