Եվրամիության ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման և կրկնակի քվեարկության հնարավոր ամսաթվերը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Քրդական «Փեշմեգայի» ջոկատները վերահսկողություն են սահմանել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում գտնվող 7 բնակավայրերի նկատմամբ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ռուանդայի վերջին թագավորը՝ Կիգելի V-ը, մահացել է ԱՄՆ-ում 80 տարեկանում, հայտնում է AFP գործակալությունը։
Անկարան հաշվարկում է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում ստեղծել 45 կիլոմետրանոց հատված ունեցող անվտանգության գոտի, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն էր կազմել, երկրի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին կներկայացնի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում։
Նվազագույնը 25 բանտարկյալ է սպանվել Բրազիլիայի բանտերից մեկում անկարգությունների ժամանակ, հայտնում է Globo-ն։
Ռուսաստանը չի ցանկանում հակամարտություն ԱՄՆ-ի հետ և մտադիր չէ ազդել ամերիկյան նախագահական քարոզարշավի ընթացքի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
NASA-ն չի պլանավորում երկարաձգել «Ռոսկոսմոսի» հետ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու մասին պայմանագիրը 2018թ. հետո:
«Շատ կարեւոր է շարունակել ճնշում գործադրելը: Կան մի ամբողջ շարք միջոցներ, որոնք մենք դիտարկում ենք, մասնավորապես, հավելյալ տնտեսական պատժամիջոցները սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների համար մեղավորներին Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու միջոցները»,- Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի խոսք մեջբերել է Reuters գործակալությունը:
Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ-Իբադին հայտարարել է երկրի ամենախոշոր երկրորդ քաղաքը` Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու խոշորամասշտաբ ցամաքային գործողություն սկսելու մասին: Այս մա սին հաղորդել է «Աս-սումարիա» հեռուստաալիքը:
Դիարբեքիրի 15 գյուղում, որոնց թվում են Լիջեն, Հազրոն և Քոջաքյոյը, հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը (UCLA) հոկտեմբեր 13-ին տեղեկացրեց, որ Վաչե և Թամար Մանուկյանները առատաձեռն նվիրատվություն են կատարել համալսարանի Դեյվիդ Քեֆենի անվան բժշկական մասնաճյուղի Մարսողական հիվանդության բաժանմունքին. սույն նվիրատվության շնորհիվ պիտի արագացվեն մի շարք կենսական ուսումնասիրություններ և պիտի իրագործվեն հիվանդների խնամքի և կրթական մի շարք նորարարական ծրագրեր:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերին՝ որպես նվիրատվություն, սեփական նախընտրական քարոզարշավի և իր կուսակցության համար ընտրողներից ստացել է 100 միլիոն դոլար:
Հնագետները մոտ 50՝ 14 հազար տարեկան ժայռանկարներ են հայտնաբերել Արմինչե քարայրում, որը գտնվում է Բասկերի երկրի Լեկեյտիո կենտրոնի շինության տակ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը փոխզիջում որոնելու անհրաժեշտության համատեքստում:
Թբիլիսիի կենտրոնում անցած գիշեր տրանսգենդեր կին է դաժանաբար ծեծի ենթարկվել:
Ֆրանսիայում պատշգամբի փլուզման հետևանքով մահացել է 4 մարդ, ևս 14-ը վնասվածքներ են ստացել:
Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը Բաքվում երթ է անցկացրել՝ նվիրված Ադրբեջանի անկախության 25-ամյակին, գրում է «Ազադլըգ» թերթը:
Միաժամանակ Էսքը համարվում է նաև հարավային Ֆրանսիայի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ հայտնի ամենամյա միջազգային օպերային փառատոնի կազմակերպմամբ և անցկացմամբ:
Ռուսաստանի քաղաքացիներն սկսել են ավելի քիչ վստահել ԶԼՄ-ներին, օրինակ՝ ռուսաստանցիների գրեթե կեսը չի վստահում ռուսական տնտեսությանը վերաբերող նորություններին:
Սիրիացի ապստամբները թուրք զինվորականների աջակցությամբ իրենց վերահսկողությունն են սահմանել Սիրիայի հյուսիսում գտնվող Դաբիկ և Սորան քաղաքների նկատմամբ, որոնք երկար ժամանակ եղել են ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, գրում է Hurriyet-ը՝ հղում կատարելով FSA-ի հրամանատարների տեղեկությանը:
Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է թուրքական հարավարևելյան Գազիանտեպ քաղաքում անցկացված ոստիկանական գործողության ժամանակ: Կան վիրավորներ:
DELFI գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ մահացել է Լիտվայի առողջապահության 34-ամյա նախարար Յուրաս Պոժելան:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում՝ Արշակ և Դաբիկ շրջաններում, ոչնչացրել են ԴԱԻՇ-ի 2 պաշտպանական դիրք, ինչպես նաև հրամանատարական 3 կետ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ֆրանսիացի սենատորը շեշտել է, որ ցեղասպանությունների, մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է սենատորների մեծամասնության կողմից բազմաթիվ քաղաքական բախումներից հետո:
ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել փախստականներին ողջ աշխարհի երկրներում տեղաբաշխելու օգտին, հայտնում է գերմանական DW-ի ծառայությունը:
Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր Լոնդոնում կքննարկեն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերը, հայտնում է RIA Novosti-ն: Մասնակիցների հստակ կազմը դեռ հայտնի չէ:
Ֆրանսիական France 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Դոնեցկից չճանաչված Դոնեցկի հանրապետության զինյալների կյանքի մասին: