Ինչպես պարզել է հետաքննությունը, արքայազնը Էր-Ռիադի վրանային ճամբարում՝ զանգվածային քաշքշուկի ժամանակ, կրակ էր բացել և գնդակահարել իր ընկերոջը՝ Ադիլ ալ-Մխեմիդին, ինչպես նաև վիրավորել ևս մի մարդու:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքում տեղադրված կիսամերկ արձանը քաշքշուկ է հրահրել: Այս մասին գրում է New York Daily News հրատարակությունը:
Երկուշաբթի օրը WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետային կապը միտումնավոր խափանվել է որոշ պետական մարմինների կողմից:
Նա Ադրբեջանի անունից շնորհակալություն է հայտնել ԻՀԿ-ին՝ կապված ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։ «Մենք բարձր ենք գնահատում ԻՀԿ-ի կոնտակտային խմբի ստեղծումը ԼՂ հարցով:
Չնայած քաղաքական դաշտում ակտիվ ներքին քննարկումներ են տեղի ունենում հնարավոր դաշինքների կամ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել դատարանին` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ հակահայկական վանկարկումների համար: Այս մասին Փայլանը հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից: Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը:
ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը վերադառնալու է իր հին պաշտոնին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատված Հովհաննես Հովսեփյանը, ըստ շրջանառվող լուրերի, վերադառնալու է իր նախկին աշխատանքին` կրկին նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:
Նոյեմբերի վերջին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընտրվելու է կուսակցության նախագահ, Վիկտոր Դալլաքյանը՝ քաղխորհրդի նախագահ։ Սեյրան Օհանյանը նախօրեին նորից մեկնել է Մոսկվա։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Գագիկ Ծառուկյանի մոտ եւ խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին:
Թեև ՀՀԿ երիտթևը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք Աժ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի։
Երեկ կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է երկու հարց` կառավարության նոր ծրագրի նախագծի քննարկումը եւ այն ընդունելու նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշումը: Ծրագիրը կառավարությունում արժանացել է հավանության եւ որոշվել է հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի հենց ծրագիրը:
Պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով, Սարոյանը դարձյալ մեկնել է Երուսաղեմ, որտեղ ոտքերի բուժման երկարատեւ կուրս է անցնում։
Դուբայի ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին ռոբոտ-ոստիկանը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Այս մասին տեղեկացնում է քաղաք-Էմիրության Dubai Media Office մամուլի կենտրոնը: Այլ մանրամասնություններ չեն նշվում:
PepsiCo Inc-ը, որը գազավորված ըմպելիքների՝ մեծությամբ երկրորդ արտադրողն է աշխարհում, նպատակ է դրել մինչեւ 2025 թվականը նվազեցնել շաքարի, նատրիումի եւ հագեցած ճարպերի պարունակությունն իր արտադրանքում: Այս մասին գրում Է Fortune հրատարակությունը:
«Դասեր պետք է քաղել ՀԱՊԿ-ի երևանյան նիստից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին։
Ստամբուլում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներին բացահայտելուն ուղղված գործողությունների ժամանակ 4 ահաբեկիչ է ձերբակալվել:
Հիլարի Քլինթոնն ստացել է աշխարհի 45 երկրների բնակչության ավելի քան կեսի աջակցությունը, նրա կողմնակիցների մեծ մասն ապրում է Արեւմտյան Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում. սրանք են այն հարցման տվյալները, որը Gallup International/WIN ընկերության կողմից անցկացվել է օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, կայցելի Թուրքիա:
Երևանում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի համակարգմամբ գործող հայ-ռուսական «Գրիբոյեդով» քննարկումների ակումբի առաջիկա ամիսների հյուրերը հայտնի են։
Արդարադատության ոլորտում կառավարության առաջնահերթությունները սահմանված են կոնկրետ միջոցառումների տեսքով:
Ինչքանո՞վ է իրատեսական Մոսկվայի, Անկարայի և Բաքվի մերձեցումը, և հնարավոր է արդյոք Ռուսաստանի որևէ ենթադրյալ ապակողմնորոշում։ Նման հարցադրումները ծագում են առաջին հերթին ոչ այնքան քաղաքականության և դիվանագիտության մասին ծայրահեղ անհատականացումից, որքան բացառապես «թագավորական գործի» մասին պատկերացումից։ Իսկապես, ոչ կառավարական կազմակերպությունների և խորհրդարանական կազմակերպությունների դերը ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան արտաքին քաղաքականության ձևավորման գործում անհամեմատ փոքր է ԵՄ-ի երկրների կամ ԱՄՆ-ի համեմատ։
Հայաստանում հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ՀՀ-ի և Եվրոպական միության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը:
«Ինչպես տեսնում ենք, եթե հանրային հարցումների հիման վրա Քլինտոնի հաղթանակի հավանականությունը մեծանում է, ապա շուկան աճում է, սակայն, եթե այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ Քլինտոնի հաղթանակի հավանականությունը նվազեց, նկատվում է գների անկում»,- ասում է կենտրոնի ներկայացուցիչ Ջոյել Փրաքենը:
Թուրքիայում գյուլենականների դեմ ուղղված հետախուզականորոնողական գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ են ձերբակալվել:
Թուրքիայի Իզմիրի նահանգում բանտարկվել է «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի եղբարը՝ Քութբեթթին Գյուլենը:
Վարչապետն արդյունավետ է գնահատել Հայաստան-ՄԱԿ գործընկերությունը, ՄԱԶԾ-ի շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը և կարևորել հետագա համագործակցությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ը նպաստել է մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդմանը, և բարձր է գնահատվում ՄԱԶԾ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական ու տեխնիկական օժանդակությունը:
Նիկոլայ Բորդյուժային փոխարինող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին թեկնածուն պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ երևի թե հենց այդ հանգամանքն ինչ-որ խնդիրներ ստեղծեց, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը հետաձգվի:
Ասմա Ասադը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը, վերջին մի քանի տարում առաջին անգամ հարցազրույց է տվել ռուսական հեռուստատեսությանը, հայտնում է Vesti-ն:
«Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- նշել է Բալայանը։