
Մերկելը հոյտեմբերի 19-ին Բեռլինում «նորմանդյան քառյակի» հանդիպում է հրավիրել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան քառյակի» իր գործընկերներին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներին հանդիպման է հրավիրել Բեռլինում հոկտեմբերի 19-ին՝ քննակելու «մինսկյան պայմանավորվածությունները» և արևելյան Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը և Պյոտր Պորոշենկոն հաստատել են իրենց մասնակցությունը բանակցություններին։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ 4 երկրների ղեկավարների օգնականները քննարկել են հանդիպման մասին պայմանավորվածությունները։
«Նախագահը վաղը կուղևորվի Բեռլին, որտեղ կլինի երեկոյան, ոչ թե մեկօրյա, այլ երեկոյան աշխատանքային ուղևորություն, որտեղ նա բանակցություններ կանցկացնի Մերկելի, Պորոշենկոյի, Օլանդի հետ»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։