
Թուրքական ավիացիան մասնակցում է Մոսուլի ազատագրման գործողությանը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը մասնակցում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին, որոնց նպատակն է ԴԱԻՇ-ից իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրումը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին։
Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել էր, որ թուրքական կոնտինգենտը կմնա «Բաշիկա» ճամբարում՝ Իրաքի հյուսիսում։
2 շաբաթ առաջ Թուրքիայի խորհրդարանը որոշեց ևս 1 տարով երկարաձգել Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների մանդատը։