Բաժիններ՝

Ալիևը հուսով է, որ Բաքու-Թեհրան-Մոսկվա համագործակցությունը կշարունակվի

Բաքուն հուսով է, որ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով եռակողմ համագործակցությունը կշարունակվի։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ։

«Ուրախ և հպարտ ենք, որ մեզ հաջողվեց կազմակերպել նման հանդիպում։ Հուսով ենք՝ այն ապագայում կշարունակվի»,- հայտարարել է Ալիևը։

Նրա կարծիքով՝ այդ եռակողմ ձևաչափն արդեն լուրջ գործոն է դարձել միջազգային քաղաքականությունում։

«Դա համաշխարհային, գլոբալ քաղաքականության փաստ է։ Դա տարածաշրջանային, տրանսպարտային ձևաչափ չէ, դա լուրջ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական նախաձեռնություն է և արդեն իրականություն է։ Մենք մեր կողմից կանենք հնարավորը՝ այդ ձևաչափը հագեցնելու համար։ Մենք ճիշտ նույնպիսի մոտեցում ենք տեսնում մեր ռուս և իրանցի գործընկերների կողմից»,- ընդգծել է նա։

Առաջին եռակողմ գագաթաժողովը այդ ձևաչափով տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 8-ին Բաքվում։

Հաջորդ հանդիպումը Թեհրանի առաջարկով պետք է տեղի ունենա Իրանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31