Ալիևը չի բացառում Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Խելամիտ փոխզիջումը հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից նրանց կենսագործունեության, ինքնակառավարման, տարբեր ներդրումային նախագծերի իրագործում։

Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ համակեցություն՝ պայմանով, որ ազատագրվեն տարածքները Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից դուրս։ Ահա, թե ինչպես է մեզ ներկայանում հակամարտության կարգավորումը»,- հայտարարել է Ալիևը։
Ըստ Ալիևի՝ չի կարող փոխզիջում լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերի վերաբերյալ։

«Մենք երբեք չենք համաձայնի՝ կապված Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու հետ»,- ընդգծել է նա։

«Սակայն կարող է փոխզիջում լինել տեղական ինքնակառավարման, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման հարցերի շուրջ։ Ապագայում, եթե մենք պայմանավորվենք, այն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն»,- հավելել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս