Թուրքիայի արտահանման ծավալները դեպի հարևան երկրներ աճել է

Թուրքիայի արտահանման ծավալլնեը դեպի հարևան երկրներ՝ Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան, հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կազմել է 22.9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 2024-ի, նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.6%-ով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով՝ ամենից շատ արտահանումն իրականացվել է Իրաք (մոտ 8.3 մլրդ դոլար), իսկ արտահանումների տեսանկյունից տարեկան ամենամեծ աճը գրանցվել է Սիրիա արտահանումների ծավալում (մոտ 52%):

Հիմնական արտահանվող ապրանքներն են՝ քիմիական նյութերը և պատրաստի արտադրանքները, հացահատիկը և լոբազգիները:

Պաշտոնական տվյալներում, սակայն, բացակայում է Թուրքիա-Հայաստան առևտրաշրջանառության ծավալների մասին տեղեկությունը:

Տեսանյութեր

Լրահոս