Գերմանիայի Դաշնության համար Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքիր և նախընտրելի ոլորտներ են հանքարդյունաբերությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու արտադրության ոլորտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Փաստաթուղթը իշխանությունների վրա պարտավորություն է դրել գալիք ընտրություններին ապահովել հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար: 23-րդ կետը վերաբերում է ընտրական բարեփոխումներին»:
«GALLUP International association»-ի տնօրեն Արման Նավադարդյանի խոսքով՝ հարցմանը, թե ո՞ր երկրների հետ կցանկանային, որպեսզի միավորվեր Հայաստանը, հարցվողների 40,9 տոկոսը պատասխանել է՝ Ռուսաստան, 30 տոկոսը նշել է, թե որևէ երկրի հետ Հայաստանը չպետք է միավորվի, 12, 3 տոկոսն էլ ցանկություն է հայտնել միավորվելու ԵՄ-ի հետ, 7,7-ը՝ ԱՄՆ-ի, իսկ 2,9 տոկոսը՝ Վրաստանի։
Ֆիլիպիններում առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 30-ը փլատակների տակ են գտնվում «Յույտու» թայֆունի պատճառով, որը երկրում մոլեգնել է հոկտեմբերի 30-ին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նրա տվյալներով՝ վեց մարդ զոհվել է Կորդիլիերյան վարչական շրջանում (Լուսոն կղզի) թայֆունից առաջացած սողանքների հետեւանքով, եւս մեկը խեղդվել է սաստիկ անձրեւներից վարարած գետում: Նշվում է, որ զոհվածներից չորսը […]
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը այցելել են Փիթսբուրգի սինագոգ, որտեղ անցած շաբաթավերջին տեղի ունեցած հրաձգությունը 11 մարդու կյանք խլեց:
Հոկտեմբերի 31-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային կամ համամասնական ընտրակարգն էական նշանակություն չունի:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն այն կարծիքին է, որ անտեղի են գործող իշխանությունների ներկայացուցիչների այն մտահոգությունները, թե պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակը Վրաստանում «քաղաքացիական պատերազմի» սկիզբ կդառնա։
ԱՄՆ-ը ՉԺՀ-ի այն քաղաքացիներին, որոնց ինքը համարում է Չինաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցներ եւ վարձու ցանցահեններ, մեղադրում է հետախուզական տեղեկատվության, մտավոր սեփականության եւ ավիացիայի բնագավառի առեւտրական գաղտնիքների գողության մեջ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ, Կարեն Կարապետյանի օրոք էլ ԱԻՆ փրկարար վարչության պետ աշխատած Ներսիկ Նազարյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անգործ է մնացել՝ անցնելով թոշակի։
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում անցկացվել է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը:
Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում ուղղաթիռի կործանման հետեւանքով, աղետի պատճառները ճշտվում են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, կրկին դեպի քաղաքականություն է մղում՝ այս անգամ փոխելով մարտավարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ն սկսելու է քննարկել Համաներման նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել:
Եվրամիությունն ուշադիր հետեւում է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին՝ կապված ենթադրյալ հարձակման հետ, որը Դանիայի տարածքում փորձել են կազմակերպել իրանական հատուկ ծառայությունները:
ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի զինված ուժերը հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի տարածքում սկսել են Keen Sword խոշորամասշտաբ զորավարժությունները՝ բանակային ստորաբաժանումների, օդուժի եւ ռազմածովային ուժերի նավերի ներգրավմամբ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանին հարցրինք՝ պատահաբա՞ր էր աջ ղեկով վարորդների հետ հանդիպման ժամանակ ասել, որ համապատասխան օրենքն ընդունվել է փետրվարի 31-ին՝ շփոթվե՞լ էր:
Նիստի օրակարգում է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին նախագիծը:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ նորվեգացի դիվանագտ Հեյր Պեդերսենը կզբաղեցնի Սիրիայի խնդրով կազմակերպության հատուկ դեսպանորդի պաշտոնը՝ փոխարինելով նոյեմբերի վերջին հեռացող Ստաֆան դե Միստուրային: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Իրենց անունները չնշելու պայմանով մի քանի դիվանագետներ ասել են, որ Պեդերսենի թեկնածությունը ոչ պաշտոնապես ստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների պաշտպանությունը: «Ընդունելով որոշումը, […]
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում երկու մարդ է զոհվել, եւս մեկը՝ տուժել թրեյլերների հավաքակայանի վրա ուղղաթիռի ընկնելու հետեւանքով:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտարարել է աշխատանքի արտակարգ ռեժիմի անցնելու մասին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի եւ իշխանության «Ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության հնարավոր վերադարձի առնչությամբ:
Երուսաղեմի գործերի, շրջակա միջավայրի եւ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի նախարար Զեեվ Էլկինը հոկտեմբերի 31-ին ընդունել է պարտությունը Երուսաղեմի քաղաքագլխի ընտրություններում:
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, բրիֆինգում հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար կշարունակի պայքարել ընտրությունների երկրորդ փուլում։
Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավար Հադի Թյաջանթոն հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերվել է երկրի ափերի մոտ կործանված ինքնաթիռի ֆյուզելաժի տեղադրությունը:
Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Amazon առեւտրական ինտերնետ-ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն ընդամենը երկու օրվա ընթացքում նվազել է միանգամից 19,2 մլրդ դոլարով: