«Այդ հարցի մեջ չենք խորացել, քանի որ մեզ համար էական նշանակություն չունի ռեյտինգային, թե համամասնական ընտրակարգ կլինի». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային կամ համամասնական ընտրակարգն էական նշանակություն չունի:

«Այդ հարցի մեջ չենք խորացել, քանի որ մեզ համար էական նշանակություն չունի ռեյտինգային, թե համամասնական ընտրակարգ կլինի: Չեմ կարծում, որ դա կարող է էական նշանակություն ունենալ»,- ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ԸՕ օրենսգրքի բարեփոխումների փաթեթին նայել են ոչ թե ռեյտինգային կամ համամասնական ընտրակարգի տեսանկյունից, այլ քաղաքական:

Վ. Բաղդասարյանի կարծիքով՝ ընտրություններից մեկ ամիս առաջ ԸՕ օրենսգիրքը փոխելն անթույլատրելի էր:

Կարդացեք նաև

Նա մտահոգիչ չհամարեց, որ իրենց ցուցակում առաջիկա ընտրություններում շատերը չեն լինելու: Հարցին, թե կհաղթահարե՞ն, արդյոք, անցողիկ շեմը, պատասխանեց՝ չի կարծում, որ միայն անցողիկ շեմը հավաքելու համար պետք է իրենք մասնակցեն:

Վ. Բաղդասարյանի խոսքով՝ հիմա գնում են նոր ընտրությունների, պետք է սպասել և հետևել զարգացումներին: Ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին որոշում կկայացնեն մոտ օրերս իրենց համաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս