
ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում երկու մարդ է զոհվել, եւս մեկը՝ տուժել թրեյլերների հավաքակայանի վրա ուղղաթիռի ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Հայլենդսի օկրուգի ոստիկանությունը:
Ինչպես նշել է ոստիկանությունը Facebook-ում, միջադեպը տեղի է ունեցել Սեբրինգ քաղաքում: երկու զոհվածները գտնվում էին ուղղաթիռում, տուժածը եղել է գետնի վրա:
Fox10 հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի պատճառով այրվել է երկու տուն: Տեղական իշխանությունները հայտնել են, որ միջադեպի պահին տներում ոչ ոք չի եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: