
Սամվել Բալասանյանն ավագ որդուն ԲՀԿ է ուղարկում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, կրկին դեպի քաղաքականություն է մղում՝ այս անգամ փոխելով մարտավարությունը:
Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Միսակ Բալասանյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել՝ վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելով, իսկ ուշագրավն այն է, որ քաղաքապետի որդին, ըստ սցենարի, հանդես է գալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: «Ինչքան տեղյակ եմ՝ անգամ պատրաստվում են շտաբ բացել, գրասենյակ ունենալ»,- ասաց մեր աղբյուրը:
Որքանով են ճիշտ տեղեկությունները՝ փորձեցինք պարզել հայր եւ որդի Բալասանյաններից, սակայն երկուսն էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Զրուցեցինք ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյանի հետ: Կուսակցության կառույցի ղեկավարը նշեց, որ այս օրերին շատ քաղաքացիներ են կուսակցությանն անդամագրվելու ցանկություն հայտնել:
«Բայց նման ինֆորմացիա ես չունեմ: Ինձ մոտ նման տեղեկություն չկա: Կուսակցությանն անդամագրվելու հայտ ներկայացնել հնարավոր է նաեւ կենտրոնական գրասենյակում, դրա համար ոչինչ հստակ ասել չեմ կարող»,- քաղաքապետի որդու հետ կապված՝ նշեց Արմեն Բադեյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: