Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Ճապոնիան համատեղ զորավարժություններ են սկսել 56,5 հազար զինծառայողների մասնակցությամբ. Kyodo

ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի զինված ուժերը հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի տարածքում սկսել են Keen Sword խոշորամասշտաբ զորավարժությունները՝ բանակային ստորաբաժանումների, օդուժի եւ ռազմածովային ուժերի նավերի ներգրավմամբ: Զորավարժությունները տեղի կունենան մինչեւ նոյեմբերի 8-ը: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Նման կարգի զորավարժություններ անցկացվում են երկու տարին մեկ անգամ: Այս տարի դրանցում ներգրավված են շուրջ 47 հազար ճապոնացի եւ մոտավորապես 9,5 հազար ամերիկացի զինծառայողներ:

«Keen Sword-ը երկու երկրների զորքերին հնարավորություն է ընձեռում ստուգելու իրենց ռազմաօդային, ծովային եւ ամֆիբիական հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են Ճապոնիայի պաշտպանության եւ տարածաշրջանի կայունության համար»,- ասված է այդ կապակցությամբ Ճապոնիայում ԱՄՆ-ի զորակազմի հրամանատար գեներալ Ջերի Մարտինեսի տարածած հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031