Բաժիններ՝

«Քաղաքականության մեջ պետք է կարողանալ ոչ միայն հաղթել, այլև պարտվել». Զեեվ Էլկին

Երուսաղեմի գործերի, շրջակա միջավայրի եւ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի նախարար Զեեվ Էլկինը հոկտեմբերի 31-ին ընդունել է պարտությունը Երուսաղեմի քաղաքագլխի ընտրություններում: Համապատասխան գրառումը նա արել է Twitter-ում։

«Քաղաքականության մեջ պետք է կարողանալ ոչ միայն հաղթել, այլեւ պարտվել,- գրել է նա:- Ես շնորհավորում եմ Օֆիր Բերկովիչին եւ Մոշե Լեոնին, որոնք անցել են երկրորդ փուլ, եւ, որպես Երուսաղեմի գործերի նախարար, կհամագործակցեմ նրա հետ, ով էլ որ հաղթի»: Ընտրողների ձայների 95 տոկոսի հաշվման արդյունքներով Երուսաղեմում Լեոնի օգտին քվեարկել է ընտրողների 33,3 տոկոսը, Բերկովիչի օգտին՝ 28,8 տոկոսը, Էլկինի օգտին՝ 19,8 տոկոսը: Ինչպես հայտնել է Yedioth Ahronoth թերթը, ընտրությունների երկրորդ փուլը քաղաքում կկայանա նոյեմբերի 13-ին:

Հոկտեմբերի 30-ին Իսրայելում տեղի են ունեցել իշխանության տեղական մարմինների ընտրություններ: Իսրայելացիներն ընտրում էին գյուղական ու քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մունիցիպալիտետների ղեկավարներին ու քաղաքների, ներառյալ Թել Ավիվի ու Երուսաղեմի, քաղաքապետերին: Թել Ավիվում, նախնական տվյալներով, հաղթանակ է տանում գործող քաղաքագլուխ Ռոն Հուլդային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս