Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն տվեց Պեդերսենի թեկնածությանը Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի պաշտոնում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ նորվեգացի դիվանագտ Հեյր Պեդերսենը կզբաղեցնի Սիրիայի խնդրով կազմակերպության հատուկ դեսպանորդի պաշտոնը՝ փոխարինելով նոյեմբերի վերջին հեռացող Ստաֆան դե Միստուրային: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Իրենց անունները չնշելու պայմանով մի քանի դիվանագետներ ասել են, որ Պեդերսենի թեկնածությունը ոչ պաշտոնապես ստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների պաշտպանությունը:

«Ընդունելով որոշումը, ես բազմաթիվ կոնսուլտացիաներ եմ անցկացրել, այդ թվում՝ Սիրիայի կառավարության հետ»,- հայտարարել է Գուտերեշը ՄԱԿ-ի ԱԽ-ին հղած նամակում, որը հատնվել է գործակալության տրամադրության տակ: «Պեդերսենը օժանդակելու է Սիրիայի կողմերին, աջակցելով համապարփակ եւ վստահության արժանի քաղաքական լուծմանը, որը կհամապատասխանի սիրիական ժողովրդի դեմոկրատական ձգտումներին»,- նշել է գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով ներկայիս հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ այդ պաշտոնը նոյեմբերի վերջին կթողնի անձնական հանգամանքների պատճառով, հաղորդել է ԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս