Բաժիններ՝

Աֆղանստանում տասնյակ մարդիկ են զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում ուղղաթիռի կործանման հետեւանքով, աղետի պատճառները ճշտվում են: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ուղղաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ի առավոտյան Անար-Դարայի շրջանում, օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Ավիաաղետի զոհերի թվում են բարձրաստիճան զինվորականներ եւ տեղական խորհրդի պատգամավորներ, ինչի մասին լրագրողներին հայտնել է «Զաֆար» 207-րդ բանակային կորպուսի մամուլի կենտրոնի ղեկավար Նաջիբուլա Նաջիբին:

Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում է Ֆարահի նահանգի խորհրդի ղեկավար Ջամիլա Ամինին եւ 207-րդ բանակային կորպուսի փոխհրամանատար Նեմաթուլլահ Հալիլը:

Ariana News աֆղանական լրատվական պորտալը հայտնել է, որ միջադեպի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: Թալիբները հայտարարել են, որ ուղղաթիռը խփվել է իրենց զինյալների կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031