Հովիկ Աբրահամյանի վրա համաներումը չի տարածվի. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ն սկսելու է քննարկել Համաներման նախագիծը: Շատերին հետաքրքրում է՝ արդյոք համաներումը կտարածվի՞ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերով անցնող պաշտոնյաների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համաներումը չի տարածվի, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա: Ինչպես հայտնի է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական լիազորությունները անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու համար՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված:

Համաներման նախագծում հստակ նշվում է` եթե որեւէ քրեական գործով կա գույքային պահանջ, մինչ այն չհարթվի, համաներումը չի տարածվի ամբաստանվող անձի վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031