Բաժիններ՝

Թրամփը Փիթսբուրգի սինագոգում հարգել է հրաձգության զոհերի հիշատակը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը այցելել են Փիթսբուրգի սինագոգ, որտեղ անցած շաբաթավերջին տեղի ունեցած հրաձգությունը 11 մարդու կյանք խլեց: Թրամփը 11 մոմ է վառել զոհերի հիշատակին։

Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերը, նախագահի դուստր Իվանկա Թրամփը, Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, Սպիտակ տան խորհրդականներ, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Սինագոգ այցելությունից հետո Թրամփն ու իր ընտանիքը ուղեւորվել են հիվանդանոց, որտեղ նախագահը հանդիպում է ունեցել սինագոգում հրաձգության ժամանակ վիրավորված չորս ոստիկանների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031