Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում վանդալիզմի գործողությունները շուրջ 200 մլն եվրո գումարի վնաս են հասցրել:
«Ով ումից դժգոհ է՝ ապստամբում է: Իհարկե, մի տեսանկյունից նայելով՝ դա ժողովրդավարություն է, բայց մյուս տեսանկյունից՝ մեր պետության հիմքերը քայքայվում են: Վերջին մեկ տարվա լրահոսը որ նայում եք՝ անընդհատ հրաժարականների պահանջ, ձերբակալություն, պաշտոնանկություն, նախաքննություն է: Այսինքն, մենք ուրիշ բան չունենք անելու, մեր ազգն ամբողջովին դարձել է բաց նամակ գրող, հրաժարական պահանջող: Կառավարությունը պարտավոր է Սահմանադրության համաձայն տարբեր հարցերի լուծումները տալ, բայց, չգիտես ինչու՝ թույլ է տալիս, խրախուսում է, որ մարդիկ իրենց հարցերը լուծեն նման ճանապարհով»:
Ուկրաինայի քաղաքացիների մոտավորապես 32,1 տոկոսը պատրաստ է պետության ղեկավարի հերթական ընտրություններում քվեարկել Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկու օգտին:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բուհական համակարգում, մասնավորապես անցանկալի ռեկտորներից ազատվելու համատեքստում Փաշինյանի հայտարարությունը համարժեք արձագանք չգտավ և պատշաճ ուշադրության չարժանացավ Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում։
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:
«Այո, դիմագրավելու եմ բոլոր ակցիաներին և չեմ պատրաստվում հրաժարական տալ: Երևանի պետական համալսարանը Հայաստանում եղել և մնում է թիվ 1 բուհը, ավելին՝ տարիներով շարունակում է առաջատարի դիքերը պահել տարածաշրջանի բուհերի առաջին եռյակում: Այնպես որ, ԵՊՀ չի դեգրադացվել, ու դրա հույսը ԿԳ նախարարը թող չունենա»,- ասում է ռեկտորը:
Երկու թեկնածուներ են պայքարելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի՝ 2019 թվականի հունիսին նշանակված ընտրություններում
Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա մարտի 27-ին Երեւանի ժամանակով ժամը 24:00-ին:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 1-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Վարչապետը պատասխանելով պատգամավորին՝ նշեց, որ նրա մտահոգությունները կիսում է, բայց. «Եթե կարծում եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները համապատասխանում են նշած չափանիշերին՝ անսխալ կարդում են տեքստերը, Ձեր առաջ հանձնվում եմ»։
ՀՀ կառավարությունն իր կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը Ազգային ժողով կներկայացնի մոտ ժամանակներս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Եվրամիությունը որոշել է կես տարով երկարացնել Միջերկրական ծովում պարեկելու եւ միգրանտների փոխադրող աղետյալ նավերը փրկելու հանրակցության գործողության մանդատը:
Մարտի 27-ին առնվազն 14 մարդ է տուժել Գերմանիայի Շտրաուբինգ բավարական քաղաքի մարզական սառցադաշտում ամոնիակի արտահոսքի հետեւանքով, տարհանվել են մերձակա դպրոցի 118 աշակերտներ եւ տեղացի 130 բնակիչներ:
Օրերս Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։ Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մտադիր է երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, քննարկել Brexit-ի չեղարկման հանրագիրը:
Եվրամիությունը լրացուցիչ 50 միլիոն եվրոյի շտապ մարդասիրական օգնություն է տրամադրել Վենեսուլեային:
ԵՄ-ն պաշտոնապես հաստատում է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ:
Ալժիրի կառավարող կոալիցիայի «Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը, երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկային կոչ է արել պաշտոնաթող լինել առողջական վիճակի կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված, որի արդյունքում որոշվել է, որ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի «Ժողովրդագրական հարցերի քննարկման» խորհուրդ, որը հսկողության տակ կառնի ժողովրդական խնդիրների լուծումը։
Եվրամիությունը չի կարող դավաճանել այն բրիտանացիներին, որոնք ակտիվորեն հանդես են գալիս հանրակցությունից դուրս գալու որոշումը չեղարկելու օգտին, ուստի անհրաժեշտ է այդ երկրին ավելի շատ ժամանակ տալ, որպեսզի նա որոշի իր հետագա ռազմավարությունը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Սֆինքսի առեղծվածը բաց գիրք է Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի դիրքորոշման համեմատությամբ:
Ինչպես գիտենք, գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները դժգոհում են կառավարության կողմից «Պետական տուրքի» մասին օրենքում կատարված փոփոխություններից, որոնց համաձայն՝ պետտուրքը գրավատների համար թանկացվում է 100 000 դրամից մինչև 6 մլն դրամ, իսկ բանկերի համար՝ 3 միլիոնից 7 միլիոն դրամ է դառնում, այսինքն` 60 անգամ ավելանում է գրավատների պետտուրքը։
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականին Եվրամիությունից ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը երեք անգամ կրճատվել է, բայց, ինչպես վարչապետն է ասում՝ սա որևէ մեկը չի նկատում, սրա մասին չեն խոսում։
Առնվազն 25 մարդ է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ:
97 տարեկան հասակում մահացել է Էնդի Մարշալը, որը 40 տարուց ավելի աշխատել է Պենտագոնի Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունում եւ որը ենթադրաբար Չինաստանում է ստացել պաշտպանության նախարարության «մագիստր Յոդա» մականունն ի պատիվ «Աստղային պատերազմների» գործող անձի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում Կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցը ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հասկանալու համար, թե կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում արտաքին պարտքը սպասարկելու համար։
Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հիշատակեց, որ Երջանկության համաշխարհային ցուցիչում Հայաստանը անցյալ տարի 13 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը: