Բաժիններ՝

Նոր մանրամասներ 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու դեպքից

Երեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին` ավտոբուսում: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Օրգով գյուղի դպրոցի 12–ամյա աշակերտի մորաքույրը, անդրադառնալով երեխային քաղցրի միջոցով թմրանյութ տալու դեպքին։

Նրա խոսքով, նախքան էքսկուրսիա գնալը երեխան իրեն լավ է զգացել, որևէ արտասովոր բան չեն նկատել: Տուն վերադառնալուց հետո ծնողները նկատել են, որ երեխան իրեն լավ չէ զգում, տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց, որտեղ չեն կարողացել պարզել, թե ինչն է ինքնազգացողության վատթարացման պատճառը: Հաջորդ օրը տղային տեղափոխել են «Ուիգմոր» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ երեխային ենթադրաբար թմրամիջոց են տվել:

Տղայի հորաքույրը նշեց, որ երեխան երեկ է դուրս գրվել հիվանդանոցից, այս պահին տանն է, սակայն հոգեբանական վատ վիճակում է գտնվում, նրա հետ աշխատում են հոգեբանը: Հորաքրոջ խոսքով, երեխան հիշողության կորուստ ունի, խոսքն անտրամաբանական և անհասկանալի է:

Հիշեցնենք` «Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930