Իրանի շուրջ իրավիճակի սրացումը կարող է նոր խնդիրներ առաջացնել տարածաշրջանի համար. Պեսկով

Իրանի շուրջ լարվածության հերթական սրացումը կարող է նոր հետևանքներ առաջացնել տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Լարվածության սրման հերթական փուլը հղի է նոր լրացուցիչ բացասական հետևանքներով տարածաշրջանի իրավիճակի և ընդհանուր առմամբ միջազգային տնտեսության համար», – ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլը մտահոգված է այս սրացման կապակցությամբ։

«Մենք մտահոգված ենք դրանով և հակամարտության բոլոր կողմերին կոչ են անում զսպվածություն դրսևորել», – ասել է նա։

Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։

ԱՄՆ–ն այս գիշեր Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ է արձակել, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930