Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրականացված «անօրինական և հանցավոր հարվածները»՝ հայտարարելով, որ դրանք գործնականում անիմաստ են դարձրել հրադադարը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Վերջին ժամերին Միացյալ Նահանգների կողմից իրականացված անօրինական և հանցավոր հարձակումները ոչ միայն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև խաթարում են պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ անիմաստ դարձնելով 2026 թվականի ապրիլի 8-ի հրադադարը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ից հայտնել են, որ իրանական կողմն աշխատելու է «Իրանի դեմ ագրեսիվ հարձակումների աղբյուրները և պատճառները չեզոքացնելու ուղղությամբ»

Պաշտոնական Թեհրանը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին դատապարտել, ՄԱԿ-ի կանոնադրության խախտումները՝ նախազգուշացնելով, որ «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հանդեպ լռությունն ու անգործությունը աշխարհը կբերի ավելի մեծ անկայունության և քաոսի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930