Հայաստանում անցկացված ընտրություններում եղել են բազմաթիվ սկզբունքային խախտումներ. ՌԴ ԿԸՀ նախագահ

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են բազմաթիվ դժվարություններով և սկզբունքային խախտումներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

Նրա խոսքով՝ Հայաստանում կայացած ընտրություններին դիտորդական առաքելության շրջանակներում աշխատել են ՌԴ ԿԸՀ 2 անդամ, ինչպես նաև տարածաշրջանային ընտրական հանձնաժողովների 24 անդամ։

«Նրանք բոլորը միասին փայլուն, հրաշալի դրսևորեցին իրենց։ Աշխատանքը հեշտ չէր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Դժվարությունները շատ էին, խախտումները, եկեք անկեղծ լինենք, շատ էին։ Այնպիսի սկզբունքային խախտումներ», – նշել է Պամֆիլովան նիստի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930