
Գերմանիայում առնվազն 14 մարդ է տուժել ամոնիակի արտահոսքի պատճառով

Մարտի 27-ին առնվազն 14 մարդ է տուժել Գերմանիայի Շտրաուբինգ բավարական քաղաքի մարզական սառցադաշտում ամոնիակի արտահոսքի հետեւանքով, տարհանվել են մերձակա դպրոցի 118 աշակերտներ եւ տեղացի 130 բնակիչներ: Այդ մասին հայտնել է Bayerischer Rundfunk հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Նշվում է, որ հրշեջները ընդգրկուն գործողություն են իրականացնում սառցադաշտում, նրանց թվում կան մի քանի տուժածներ:
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, տուժածները գանգատվում էին աչքերի ու շնչուղիների գրգռումից: Ամոնիակի արտահոսքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան մարզադաշտում կատարվող նորոգման աշխատանքների ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: