Էդմոն, մատի ու մատանու արանքը մի մտի. քաղաքական տրյապկա ես, քեզ դրա նման էլ պահի, վեցնոց. Շարմազանով

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հերթական անգամ թիրախավորել էր ՀՀԿ առաջնորդ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրան անվանելով «Նիկոլ Փաշինյանի փաստաբան»:

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեսանյութ է հրապարակել՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանին:

«7-8 տարի շարունակ հասարակությունը, իմ մտերիմները, գործընկերները ինձ հարց են ուղղել, ասել են՝ դու Էդմոն Մարուքյանի հետ շփվել ես, աշխատել ես, արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական տրյապկան է, քաղաքական վեցնոցը, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի վեցնոնցն է և ական՝ ընդդիմության դաշտում: Ես ձեռնպահ եմ մնացել՝ հաշվի առնելով լիքը հանգամանքներ: Բայց էսօր Էդմոնն անցավ բոլոր կարմիր գծերը. Ո՛չ ավել, ո՛չ պակաս ուրիշների նման զակազով ասում է՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը Սերժ Սարգսյանն է:

Էդ դո՞ւ ես խոսում Նիկոլ Փաշինյանի փաստաբանությունից…Դո՞ւ, էն որ Նիկոլի հատուկ դեսպանն էիր, էլ անցք չկար, որ չէիր պաշտպանում, էն որ Լաչինի, Սուսի, Աղավնոյի հանձնումն էիր արդարացնում…

Դու չէի՞ր ասում, Էդմո՛ն, ոչ մի բանակցություն էլ չկա: Նիկոլ Փաշինյանի հետ կոֆե խմեցինք, ինձ համոզեց:

Երբ որ Սերժ Սարգսյանի թիմը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փողոցներից տուն չէր գալիս ու պայքարում էր, բռնվում էր, կալանավորվում էր, դու Նիկոլ Փաշինյանից պրեմիաներ էիր ստանում, արա՛: Ու չես ամաչում, հիմա սենց բանե՞ր ես խոսում:

Դու քեզ պահում ես քաղաքական տրյապկայի նման: Էն ժամանակ Նիկոլն էր քեզ քաղաքական տրյապկայի նման օգտագործում, հիմա էլ՝ ուրիշնե՞րը…Էն ժամանակ Նիկոլից էիր ստանում հանձնարարականներ, հիմա էլ՝ ուրիշների՞ց…Դու ական ես ընդդիմության մեջ:

Ու մի բան… Արմեն Աշոտյանի ու Սերժ Սարգսյանի արանքը մի՛ մտի, արա՛, մատի ու մատանու արանքը մի՛ մտի, որ հիմա քո մանր մուտիլովկեքով փորձես ինքնահաստատվես: Քաղաքականապես կճզմենք: Քաղաքական տրյակի համարում ունես, քեզ պահիր քաղաքական տրյապկի նման»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930