ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին տեղեկացանք Էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում հրապարակված ՀՀ վարչապետի որոշումից՝ Ավստրիա կառավարական պատվիրակություն գործուղելու մասին:
Գերմանիայի ոստիկանությունը մարտի 26-ի առավոտյան մարդկանց տարահանել է երկրի վեց քաղաքների քաղաքապետարաններից բռնության գործադրման անանուն սպառնալիքներ ստանալուց հետո:
Լիբանանի տնտեսական իրադրությունը, որի տարածքում գտնվում են 1,5 մլն սիրիացի փախստականներ, կարող է նրանց դրդել արտագաղթելու Եվրոպա:
«Նիկոլ Փաշինյանը խախտել է նաև Սահմանադրության՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար, արգելքքի մասին դրույթը:Կրկնակի ստանդարտների գուռուն իր որոշումներով արդեն իսկ հասցրել է ողողել բուհերի կառավարման խորհուրդները քաղաքական լոյալություն դրսևորող սեփական քաղաքական թիմի կադրերով»:
ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն այս անգամ անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակին։ Նախկին
Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր։
Վենեսուելայում մարտի 26-ը ոչ աշխատանքային օր է հայտարարված էլեկտրամատակարարման հերթական համատարած անջատման պատճառով:
Առնվազն 19 մարդ է մահացել, եւս 119-ը՝ տուժել Իրանի հարավի Շիրազ քաղաքում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում գիտությունը զարգացնելու իր տեսլականը, այդ ուղղությամբ կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ուղիները:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 16։00-ին մի խումբ վերլուծաբաններ, քաղաքագետներ կհանդիպեն ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) վաղաժամկետ ընտրությունները կարող են անցկացվել 2019 թվականի հունիսին, իսկ տեղական ընտրությունները՝ 2020 թվականի մայիսին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապանդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին։
Ով կփորձի չհամաձայնվել նշված փաստերի հետ, կարժանան «ժողովրդի թշնամի», «char u naxanz» պիտակին, և ֆեյսբուքյան դիվանային զորքի կողմից կդատապարտվեն բազմաշերտ ու բազմաբովանդակ հայհոյանքների:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ է հղել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին այն խախտումների համար ներողություն խնդրելու հորդորով, որոնք կատարվել են նվաճման ժամանակաշրջան:
Էներգետիկ հարցերով փորձագետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս Վահե Դավթյանը «Ռուսարմինֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվող այն ենթադրությանը, որ շարքային սպառողների համար գազի սակագինը կարող է թանկանալ:
Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը:
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը մարտի 25-ի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին եւ նրա տիկնոջը՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլային, որոնք այցով գտնվում են կղզում։
Վերջին ժամանակներս էլեկտրականության երկրորդ համատարած անջատումը լույս մարտի 26-ի գիշերն առանց լույսի է թողել Վենեսուելայի տարածքի 88 տոկոսը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հավաստել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է համատեղ դիմակայել Իրանին Մերձավոր Արեւելքում:
ԱՄՆ-ի զինված ուժերը հակահրթիռային պաշտպանության համակարգի վարժանքների շրջանակում, որոնց ընթացքում առաջին անգամ երկու հակահրթիռների համազարկային արձակում է իրականացվել, մարտի 25-ին հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ) են կալանել Խաղաղ օվկիանոսի երկնքում:
Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները:
Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում մարտի 25-ին տեղի է ունեցել դեսպան Արմեն Սարգսյանի և Սոֆիայի մարզպետ Իլիան Տոդորովի (Ilian Todorov) աշխատանքային հանդիպումը:
Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 26-ին նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման։
Ֆրանսիան եւ Չինաստանը մարտի 25-ին մի ամբողջ շարք համաձայնագրեր են ստորագրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: 14 պարտավորագրերի հրապարակումը կայացել է BFM հեռուստաալիքի եթերում երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսից առաջ։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա զինվորականների միջամտությունը մոլորակի արեւմտյան կիսագնդի գործերին։
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը մարտի 25-ին թույլատրեր է մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների էներգետիկական անվտանգության եւ դրանց համար էներգապաշարների մատակարարումների աղբյուրների բազմազանեցման մասին՝ նրանց Ռուսաստանի ազդեցությունից ազատելու նպատակով։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը:
ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ եւ պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով: