«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն գործի շրջանակներում կալանավորվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 2 թեկնածուներ՝ Սասուն Բադոյանը և Վահե Եղիազարյանը։

Հունիսի 7-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի՝ Հայկ Ավագյանի, Սասուն Բադոյանի, Արթուր Աբրահամյանի, Վահե Թավաքալյանի, Վահե Եղիազարյանի, Աշոտ Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930