ՌԴ ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել

Ռուսաստանի զինված ուժերը Խարկովի մարզի Օխրիմովկա և Դոնեցկի շրջանի Ռոսկոշնոյե բնակավայրերը վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ամփոփելով մարտական գործողությունների վերջին տվյալները։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ առաջխաղացումն ապահովել են ռուսական զորքերի «Հյուսիս» և «Հարավ» խմբավորումները։

Մոսկվան նաև տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին հասցված հարվածների մասին։ Մասնավորապես, «Հյուսիս» խմբավորումը թիրախավորել է ուկրաինական մեխանիզացված և տարածքային պաշտպանության բրիգադների դիրքերը Խարկովի մարզի Բասովո, Վարվարովկա, Կազաչյա Լոպան և Ժովտնևոե բնակավայրերում, ինչպես նաև Սումիի մարզի մի շարք հատվածներում։ Այս ուղղությամբ ուկրաինական կողմի կորուստները, ըստ ռուսական աղբյուրի, կազմել են ավելի քան 205 զինծառայող, մեկ տանկ, ինչպես նաև արևմտյան արտադրության զրահատեխնիկա։

Զուգահեռաբար, «Հարավ» զորախումբը մարտեր է մղել Դոնեցկի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով Մալինովկա, Դրուժկովկա, Կոնստանտինովկա և մի քանի այլ բնակավայրերի շրջաններում տեղակայված ուկրաինական ուժերին։ ՌԴ ռազմական գերատեսչության պնդմամբ՝ այս գոտում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են շուրջ 120 զինվորական, վեց զրահամեքենա, այդ թվում՝ ամերիկյան և կանադական արտադրության, և հրետանային միջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930