Մամուլի վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, պարզվում է, հեղափոխական թիմի սրտով չեն եղել, եւ քայլիստներից ոմանք խորապես վիրավորվել են իրենց առաջնորդից։
«Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը:
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե մարտի 20-22-ը արտգործնախարար Սերգեյ Լավրովը եղել է Ժնևում և Սան Մարինոյում: Մեր տեղեկություներով, սակայն, Ս. Լավրովը մարտի 22-ին արդեն Մոսկվայում էր: Ինչո՞ւ էր այս հանգամանքը մեզ համար կարևոր: Ըստ մեր հավաստի նույն աղբյուրների՝ Զոհրաբ Մնացականյանը այդ օրը հանդիպում է խնդրել Սերգեյ Լավրովի հետ, սակայն մերժվել է այն:
2018 թվականին Ֆրանսիայում շամպայնի վաճառքները մինչեւ 2004 թվականի մակարդակ են ընկել «դեղին բաճկոնավորների» բողոքների պատճառով:
168.am-ի տեղեկությունների համաձայն՝ հունվար-փետրվար ամիսներին աշխատանքային հանդիպում-քննարկումների ժամանակ հաճախ են նախարարի ու առաջին տեղակալի շփումները բանավեճի վերածվել:
Ինտրիգը կայանում է նրանում, որ վարչապետը չէր կարող չենթադրել, որ շատերը իր խոսքի թիրախում հենց Զոհրաբ Մնացականյանին կարող են տեսնել, ուրեմն ո՞րն էր նրա այդ հայտարարության նպատակը։
«Պետք է զինվել համբերությամբ, և պարզապես որևէ հանդիպում՝ լիարժեք բանակցություն կոչվելու համար, պետք է ունենա նաև լիարժեք ձևաչափ, և որքան այդ խնդիրը լուծված չէ, այնքան տեղի ունեցողը կլինեն ընդամենը զրույցներ, մտքերի փոխանակություն և ընդամենը նախապատրաստություն բանակցությունների, և՝ ոչ ավելին»:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ կառուցվածքային փոփոխություններին համընթաց Կառավարությունում մտածում են կադրային նոր նշանակումների մասին, ընդ որում, որոշ դեպքերում փոխարինող կադրեր փնտրում են նախկին կառավարության կորպուսից:
Շոումեն Վլադիմիր Զելենսկին մնում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների մրցավազքի առաջատարը. նրա, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ «Բատկիվչշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի միջեւ խզումը կազմում է գրեթե 10 տոկոս:
2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի նոր ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ):
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մարտի 28-ի հանդիպման ընթացքում:
UPS լոգիստական ընկերությունը կսկսի թեստային ռեժիմով կվադրոկոպտերներ օգտագործել՝ Ռոլի քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հիվանդանոց դեղորայք առաքելու համար:
Ամբողջ աշխարհում մարտի 30-ին տեղական ժամանակով երեկոյան 8.30-ին նշվելու է Երկրի ժամը։ ՄԱԿ-ը կոչ է անում միանալ այս համաշխարհային շարժմանը՝ դիմակայելու Երկրի առաջ ծառացած կլիմայական փոփոխության մարտահրավերներին և պաշտպանելու մեր մոլորակը կործանման վտանգից։
«Լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ առաջիկա հանդիպումից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը մասնավորապես վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու կարգին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ նշելով, Վահե Գրիգորյանը, որը վեցերորդ գումարման Ազգային ժողովում առաջադրվել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն չէր ընտրվել, այժմ կարո՞ղ էր առաջադրվել որպես թեկնածու, եթե, օրինակ, չլիներ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը. «Խնդրում եմ՝ ասեք հա կամ չէ»։
Ռուսաստանը եւ Ղրղզստանը 6,5 մլրդ դոլարի պարտավորագրեր են ստորագրել երկկողմ միջտարածաշրջանային խորհրդաժողովի ընթացքում:
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը մարտի 29-ին մտադիր է խորհրդարանում նախաձեռնել երրորդ քվեարկության անցկացումը Եվրամիությունից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը զարմացած է, որ Դուշանբե կատարած իր այցն այսքան բուռն քննարկման նյութ է դարձել:
Եվրախորհրդարանը (ԵԽ) մարտի 28-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ արտասահմանում պահվող ակտիվների նկատմամբ։
Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանի ամբիոնից կարծիք հայտնեց, որ խորհրդարանում բոլորովին այլ մակարդակի քննարկում պետք է ծավալվի, այլ ոչ թե՝ քննադատությունները քննադատել, կամ՝ քննադատություններ թույլ տալ կամ չտալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Եվրամիությունից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է բժշկական արդյունաբերության ապրանքների անբավարարության հանգեցնել Գերմանիայում:
Սաստիկ հրդեհ է բռնկել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի երկնաքերում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում իր ելույթում նշել էր, որ Կառավարության ծրագրի հաշվետվողականության մեջ արտաքին քաղաքականության բաղադրիչը հեղափոխական չէ։
Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մանուկյանին:
Ռուսաստանը եւ Ղրղզստանը փոփոխություններ են մտցրել հանրապետության տարածքում Ռուսաստանի միացյալ ռազմակայանի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին 2012 թվականի համաձայնագրում: