Բաժիններ՝

Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 635-ի։ Այս մասին հունիցի 10-ին հայտնել են երկրի իշխանությունները։

Կոնգոյի իշխանությունների տվյալներով՝ վիրուսից մահացել է 127 մարդ։

ԿԴՀ-ում և Ուգանդայում էբոլայի բռնկման ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը հունիսի 10-ին հայտարարել է, որ հարևան երկրներում՝ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Հարավային Սուդանում, վիրուսի դեմ պատրաստվածությանը աջակցելու համար կհատկացնի 20 միլիոն դոլար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն՝ Ուգանդայում հաստատվել է էբոլայի 19 դեպք և երկու մահ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930