
Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Յագլանդի փոխարեն երկու թեկնածու է առաջադրել գլխավոր քարտուղարի պաշտոնում

Երկու թեկնածուներ են պայքարելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի՝ 2019 թվականի հունիսին նշանակված ընտրություններում: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը:
«Եվրախորհրդի նախարարների կոմիտեն այսօր Խորհրդարանական վեհաժողովին երկու թեկնածու է ներկայացրել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, որի ընտրությունները կկայանան հունիսին: Խոսքը վերաբերում է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին (Խորվաթա) եւ Դիդիե Ռեյնդերսին (Բելգիա)»,-գրել է նա Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: