
Բրիտանական խորհրդարանը ապրիլի 1-ին կքննարկի Brexit-ի չեղարկման հանրագիրը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մտադիր է երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, քննարկել Brexit-ի չեղարկման հանրագիրը: Այդ մասին մարտի 27-ին հայտնել է The Independent թերթը:
Համայնքների պալատի հանրագրերի կոմիտեն նշում է, որ հանրագիրը, որը կառավարությանը կոչ է անում հրաժարվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար «50-րդ հոդվածի» իրականացումից՝, հավաքված ստորագրությունների թվով ռեկորդային է դարձել բոլոր այն հանրագրերի թվում, որոնք հրապարակված են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի եւ կառավարության կայքում:
Brexit-ի չեղարկման հանրագիրը մարտի 26-ի երեկոյի դրությամբ հավաքել էր 5,85 մլն ստորագրություն: Նաեւ խորհրդարանը ապրիլի 1-ին կքննարկի եւս երկու հանրագիր, որոնք վերաբերում են Brexit-ի շուրջ նոր հանրաքվե անցկացելուն (120 հազար ստորագրություն) եւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի պարտադիր դուրս գալուն՝ անկախ Բրյուսելի հետ գործարքի կնքումից (140 հազար ստորագրություն), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: