Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակներում դասախոսությամբ է հանդես եկել Գաբրիել Բալայանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հավաքի մասնակիցներին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունն ուանհրաժեշտությունը, անդրադարձել վերահսկողության ձևերին ու ընթացակարգերին: Գաբրիել Բալայանն ընդգծել է քաղաքացիական վերահսկողության դրական ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման և պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետությունն առավել բարձրացնելու գործընթացում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031