
ԵՄ-ն կես տարով երկարացրեց միգրանտներին փրկելու գործողության մանդատը

Եվրամիությունը որոշել է կես տարով երկարացնել Միջերկրական ծովում պարեկելու եւ միգրանտների փոխադրող աղետյալ նավերը փրկելու հանրակցության գործողության մանդատը: Այդ մասին Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: «Դուք տեղյակ եք, որ մինչ այժմ լուծում չի գտնվել: Ուստի երկրները որոշեցին վեց ամսով երկարացնել մանդատը, մինչեւ որ որոշում ընդունվի»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: