Քենիայում 45 տարեկանում սատկել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի՝ Սուդան անունով վերջին արական առանձնյակը:
Ցանցի օգտատերերը գնահատել են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի լուսանկարը, որը փողոց էր դուրս եկել ռոբոտ-շան հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Աստվածաշունչը ձեռք է բերվել Աստվածաշնչի թանգարանի կողմից եւ ներառվել «Աշխարհի Աստվածաշունչերը» ցուցադրանքում:
Սաուդյան Արաբիայում պատրաստվում են հավասարեցնել տղամարդկանց ու կանանց աշխատավարձերը:
Ցանցում The_Dream_Walker նիկով օգտատերը սրտառուչ երկտող է զետեղել, որն իր փոքրիկ քեռորդին գրել է հորը:
Ուլյանովսկում շենքերից մեկի բնակարանում գտել են տեղի բնակչուհու եւ նրա երեք անչափահաս երեխաների մարմինները:
«Գործընկերների բացակայության պայմաններում ՌԴ-ն պետք է փորձի պահպանել իր վերջին հավատարիմ գործընկերներին»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը:
Ամերիկացի դերասանուհի Սինթիա Նիքսոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» ժողովրդականություն վայելող սերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկն է, հայտարարել է Նյու Յորքի նահանգի նահանգապետ դառնալու իր մտադրության մասին։
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ գերազանցելով 21 տրլն դոլարը:
Հետսովետական Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն իրեն կողմ քվեարկածների թվով աննախադեպ ռեկորդ է գրանցել:
Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններն անարգանք են ինքնիշխան Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ, քանի որ թուրքական զինուժը ազատորեն ներխուժել է Սիրիայի տարածքներ և իրականացնում է ռազմական գործողություններ՝ թեկուզ իբրև հակաահաբեկչական պատերազմի շրջանակներում:
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն պատրաստվում է ուսումնասիրել մինչեւ 2020 թվականը Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության բոլոր խավերի եւ հյուրերի համար անվճար հասարակական տրանսպորտի համակարգ ստեղծելու հնարավորությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Կոսաչովի ասածի մեջ ճշմարտություն կա, բայց այն բացատրությունը, թե ինչու է այդպես արվել, դա ուղղակի ցինիզմ է, որովհետև Ադրբեջանը, այդքան զենք ստանալով Ռուսաստանից, ստացել է այն ամենը, ինչն իրեն պետք էր»:
ՀՅԴ-ի համար զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում վերջինս չէր բացառել վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորությունը:
Այսօր Ազգային ժողովի նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի այն մտահոգությանը, որ «Ելքը» կարող է փլուզվել:
«Բնականաբար, յուրաքանչյուր դատապարտյալ, անկախ նրա գործած հանցանքից, ընդդիմությունը ցանկանում է ամրագրել այդ բառերը` քաղաքական դրդապատճառներ, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով քաղաքական բանտարկյալներ գտնել Հայաստանում:
Պաղեստինի կառավարությունը ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ամբողջությամբ հանձնել Գազայի հատվածը:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձավ «Ելքին»:
Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին:
«Առաջընթացի բնույթն այնպիսին է, որ յուրաքանչյուր սերունդ միշտ պետք է փորձի ինչ-որ բան այլ կերպ անել, դրանով է, որ մենք կարող ենք առաջ գնալ: Հայաստանում երիտասարդները մեծ մարտահրավերների առաջ են կանգնած։ Պետք է համարձակ կարողանաք ձեր երկիրն այլ մակարդակի բարձրացնել»:
«Ցանկացած հայ կասի հետևյալը՝ քանի Հոկտեմբերի 27-ը և Մարտի 1-ը չեն բացահայտվել, էս երկիրը երկիր չի դառնա»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի Գրեյթ-Հիլս քաղաքի դպրոցներից մեկում:
Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան մարտի 20-ին հայտարարել է, որ առայժմ չի հաստատելու նոր կառավարության կազմը, քանի որ գոհ չէ նախարարների պաշտոնների համար առաջադրված մի քանի թեկնածություններից։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատարանի վճիռը:
Այսօր Ազգային ժողովի միջանցքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանին հարցրեց՝ ինչպե՞ս է, որ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը պատասխանել է, որ Մարտի 1-ի օպերացիայի արդյունքում 2-րդ հոդվածի հարց չի կարող բարձրացվել, և այդ փաստաթուղթը ստորագրել է այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ծանրոցը, որը նախատեսված էր ԱՄՆ-ի Օսթին քաղաք (Տեխասի նահանգ) ուղարկելու համար, Շերց քաղաքում (Տեխաս) պայթել է FedEx փոստային ընկերության պահեստում:
ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է՝ որպես Երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թ.- ին: Մարտի 20-ը Երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացվել էր ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչների կողմից: Հայաստանն աշխարհի 151 երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է:
Սիրիայի Աֆրինի տարածաշրջանում շուրջ 104 հազար մարդ է լքել իր տունը վերջերս մարտական գործողությունների ակտիվանալու պատճառով:
«Գևորգ Կոստանյանը դեռ հանձնաժողովում քննարկումների ժամանակ ասաց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները ստանան փոխհատուցում»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: