«Նախկինում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը, հուսամ՝ «Ելքին» նույն ճակատագիրը չի սպասվում». Արմեն Աշոտյան

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձավ «Ելքին»:

Հիշեցնենք, որ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը ստեղծում է «ստահոդ պետություն»:

Ա. Աշոտյանն ասաց, որ չի ուզում «Ելքին» անվանել ստահոդ ընդդիմություն, չնայած, նրա խոսքով, այսօրվա մի շարք ելույթներից հետո կարող է այդ բառն օգտագործել. «Մենք ոչինչ չենք արել, որ դուք մտնեք խորհրդարան, դուք ձեր աշխատանքով եք մտել խորհրդարան: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր աշխատանքը կշարունակվի քաղաքակիրթ երկխոսության պայմաններում, որովհետև նախկինում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը, հուսամ՝ «Ելքին» նույն ճակատագիրը չի սպասվում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031