
Գերմանիայի կառավարությունն առաջարկել է կենսաթոշակի տարիքը հասցնել 73 տարեկան

Գերմանիայի դաշնային կառավարության գիտախորհրդատվական խորհուրդն առաջարկել է աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակի տարիքը մինչև 73 տարեկան՝ հաշվի առնելով ժողովրդագրական միտումները, գրում է Bild-ը։
Իր զեկույցում գիտախորհրդատվական խումբը, որը ներառում է չորս գերմանացի տնտեսագետ, կոչ է անում անհապաղ բարեփոխել կենսաթոշակային համակարգը։
Նրանք հավելել են, որ Գերմանիայում տնտեսական արդյունքը երկար ժամանակ լճացել է արտադրողականության անբավարար աճի և ժողովրդագրական կառուցվածքային խնդիրների պատճառով։ Որպես օրինակ՝ փորձագետները մեջբերում են Դանիան, որտեղ կենսաթոշակի տարիքը հիմնված է կյանքի տևողության վրա և, ըստ ներկայիս գնահատականների, մինչև 2040 թվականը կբարձրանա մինչև 70 տարեկան։
Գերմանիայում կենսաթոշակի տարիքը ներկայում 65 տարեկան է, բայց մինչև 2031 թվականը նախատեսվում է բարձրացնել մինչև 67 տարեկան։ 2006 թվականից ի վեր այն շարունակ ճշգրտվել է կյանքի տևողությանը համապատասխան։