
Պաղեստինը ՀԱՄԱՍ-ից պահանջել է ամբողջությամբ հանձնել Գազայի հատվածը

Պաղեստինի կառավարությունը ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ամբողջությամբ հանձնել Գազայի հատվածը: Այդ մասին հաղորդվում է հայտարարության մեջ, որը հայտնվել է ՌԻԱ Նովոստիի տրամադրության ներքո:
«Նախարարների խորհուրդը ՀԱՄԱՍ շարժումից պահանջում է անհապաղ հանձնել Գազայի հատվածը»,-նշվում է հայտարարության մեջ: Փաստաթղթի համաձայն, կառավարությունը պատրաստ է ստանձնել Գազայի համար պատասխանատվությունը, որպեսզի նրան փրկի այն վտանգներից, որոնցով այն շրջապատված է, եւ Իսրայելին հնարավորություն չտալ բաժանել Պաղեստինը:
ՀԱՄԱՍ-ը վերջին տասը տարում Գազայի հատվածը կառավարում է պատժամիջոցների, արտաքին աշխարհից մեկուսացման, ռազմական հակամարտությունների եւ անկում ապրող սոցիալ-տնտեսական իրադրության պայմաններում: ՖԱԹՀ շարժումից իսլամիստների ընդդիմախոսները Հորդանան գետի Արեւմտյան ափը վերահսկում են Պաղեստինյան ազգային վարչակազմի ինստիտուտների միջոցով, որը միջազգային ճանաչում եւ աջակցություն է վայելում: