«Շատ ակնհայտ է, զինված ապստամբություն է, կազմակերպիչներն են, և դրա գնահատականը տվել են իրավաբանները». Վահրամ Բաղդասարյան
«Բնականաբար, յուրաքանչյուր դատապարտյալ, անկախ նրա գործած հանցանքից, ընդդիմությունը ցանկանում է ամրագրել այդ բառերը` քաղաքական դրդապատճառներ, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով քաղաքական բանտարկյալներ գտնել Հայաստանում:
Ինձ թվում է, որ շատ ակնհայտ է, զինված ապստամբություն է, կազմակերպիչներն են, և դրա գնահատականը տվել են իրավաբանները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի վճիռը և պատասխանելով 168.am-ի դիտարկմանը, որ Սէֆիլյանին քաղբանտարկյալ են անվանում:
Ըստ նրա` պատասխանատվության չափը գուցե վիճարկելի է, բայց հանցանքը կա: