«ԱԺ-ն երեկ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որով արգելվում է ուսուցիչներին եւ բուժաշխատողներին նախընտրական շրջանում աշխատանքի ժամանակ զբաղվել քարոզչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ նախընտրելի է Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Թրամփը դրանովէ բացատրել այն, որ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ:
Եվրամիության՝ մարտի 22-23-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան մետաղների առեւտրական մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանների քննարկումը, ԵՄ-ի հնարավոր պատասխան քայլերը, ինչպես նաեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ռազմավարության ընդունումը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետեւ նա այլեւս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլեւս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունը ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահի քվեարկությունից հետո «Ելքի» լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած «դեմ» քվեարկությունը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Հավանաբար, վերջապես կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկվա դատական նիստում հրապարակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները։
«Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա: Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում:
Ժողովրդականություն վայելող հարավկորեական երաժշտական կոլեկտիվները, որոնք հանդես են գալիս K-Pop ոճում, մարտի վերջին-ապրիլի սկզբին երկու համերգ կտան Փհենյանի բնակիչների համար:
«ԵՄ-ն փոխում է ԱլԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը, պլատֆորմը և պանելները, ընդլայնում ծրագիրը: Այս ամենը կոորդինացնելու են ԵՄ չորս առաջնահերթությունները, որոնք թույլ կտան ԱլԳ երկրների քաղաքացիների համար իրական արդյունքներ արձանագրել ավելի արագ ռեժիմով»:
«Ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի համար բավականին լուրջ հնարավորություններ են ստեղծվել տարածաշրջանում սեփական խնդիրները լուծելու համար»։
Amazon.com ինտերնետ-մանրավաճառը մարտի 20-ի սակարկությունների արդյունքներով առաջին անգամ առաջ է անցել Alphabet-ից՝ Google-ի հոլդինգային ընկերությունից, եւ կապիտալացման չափով երկրորդ ընկերությունն է դարձել աշխարհում:
Արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն՝ Մեգան Մարքլը, ընտրել են այն հուշակագործին, որը պետք է թխի իրենց հարսանիքի տորթը:
Արցախյան ազատագրական պայքարի 30-ամյակի առթիվ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Սան Ֆերնանդոյի հովտի մասնաճյուղը մարտի 17-ին շուրջօրյա համաժողով անցկացրեց: Համաժողովը տեղի ունեցավ Կալիֆորնիայի Էնսինո քաղաքի Ֆերահյան հայկական վարժարանում:
Մարտի 20-ին՝ «Երջանկության միջազգային օրը», անցկացվել է «Երջանկության վարկանիշ» հետազոտությունը: Ըստ aliq.ge-ի՝ աշխարհի 156 ամենաերջանիկ երկրների վարկանիշում Վրաստանը 128-րդն է:
Միգրացիոն ճգնաժամը, որին Եվրամիության երկրները բախվեցին 2015-2016 թվականներին, չպետք է կրկնվի:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարով ազատությունից զրկելու վճռին:
Կոսովոյի խորհրդարանում ընդդիմությունից պատգամավորները մարտի 21-ին արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի ձախողեն Չեռնոգորիայի հետ պետական սահմանի ճանաչման մասին 2015 թվականի համաձայնագրի հաստատումը:
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի` Լիբանան այցի ժամանակ վերջինս հայտարարել է, որ ունենալու ենք զարգացող երկիր, լավ բիզնես միջավայր կա, լիբանանահայ գործարարները կարող են գալ ներդրում կատարել:
Իսպանիայի կառավարությունը անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի այսպես կոչված անկախության հայտարարումից ի վեր 260 քաղաքական գործիչների է հեռացրել պաշտոններից, որոնք աշխատում էին ինքնավար հանրակցության կառավարությունում:
«Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել 110 նիգերիացի աշակերտուհիներից 76-ին, որոնց առեւանգել էին փետրվարի վերջին:
Առնվազն 29 մարդ է զոհվել, եւս 52-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ին Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով:
Ծաղկաձորում հունիսի 1-4-ը կկայանա «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան` համագործակցություն» խորագրով գործարար համաժողովը:
«Հանրապետության նախագահը լավագույն մեկնաբանությունը տվեց՝ կապված այն խնդրի հետ, որ ինքն իբր թե ժամանակին ասել է, որ չի դառնալու նախագահ, և, եթե անցնի այս Սահմանադրությունը, ապա չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին»:
Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կպանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի եւ Չառլզ Դարվինի աճյունների կողքին, տեղեկացնում BBC-ին:
Իրաքում հունվարի վերջի դրությամբ մոտավորապես 19 հազար մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրվող կապերի պատճառով:
Լեհաստանը գտնում է, որ Եվրամիությանը չի բավականացնում ժջողովրդավարությունը: Հանրակցության երկրները եւ դրանց ժողովուրդները բավարար չափով չեն պաշտպանում Բրյուսելի քաղաքականությունը: